30 июля, 2026

Армянский премьер снова ответил на вопрос Лукашенко о том, кому нужна Армения?

«Сейчас мы показываем, кому нужна Республика Армения. Она нужна Китаю, США, Евросоюзу, Ирану. И все эти партнеры нужны Армении. Армения нужна Грузии, а Грузия — Армении. Она нужна Франции, Германии, Польше и Великобритании», — сказал Пашинян… указал на политику Еревана по диверсификации внешних связей и расширению круга международных партнеров.

30 июля, 2026

Եվս մի քանի խոսք դիրիժոր Դավիթ Խանջյանի մասին, որի ծննդյան օրն է այսօր

ԴԱՎԻԹԸ ոչ միայն բարձր տաղանդավոր և պրոֆեսիոնալ էր, այլև եռանդուն և աշխատասեր։ Նա փնտրում էր նոր երգացանկ և հայտնագործություններ անում այս ոլորտում։ Նա կարող էր խորհրդակցել Լենինգրադի դիրիժորական դպրոցի շրջանավարտ Իսպիր Խարաջանյանի հետ՝ օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։ Իսկ Ռիգայի դաշնամուրային դուետ Նորա Նովիկի և Րաֆֆի Խարաջանյանի հետ Դավիթ Խանջյանը բազմիցս պրեմիերաներ էր պատրաստում հայ հանդիսատեսի համար։ Օրինակ՝ Բելա Բարտոկի երկու դաշնամուրի համար կոնցերտը և Ռայմո Կանգրոյի թիվ 1 կոնցերտը, որոը էստոնացի կոմպոզիտորը գրել էր հատուկ Նորայի և Րաֆֆիի համար, այս ստեղծագործությունները նախկինում երբեք չէին կատարվել հանրապետությունում։Հարկ է նշել, որ Ռայմո Կանգրոն իր ընտանիքի հետ հատուկ այս առիթի համար թռավ Երևան, իսկ ամռանը, սիրահարվելով Հայաստանին, մեկ ամիս անցկացրեց Դիլիջանում՝ Կոմպոզիտորների տանը։

30 июля, 2026

Հուլիսի 30-ը հայ դիրիժորական արվեստի ականավոր ներկայացուցիչ Դավիթ Խանջյանի ծննդյան օրն է

Մեծ Դիրիժորի ու Երաժշտի (1940–1981) թողած փառահեղ հետագիծը. Երևանից Վիեննա. Ուսանել է Ռոբերտ Անդրեասյանի և Միքայել Մալունցյանի մոտ, կատարելագործվել Վիեննայում՝ Հ. Սվարովսկու դասարանում։ Ֆիլհարմոնիկի Ղեկավար. 1974-1981 թթ. եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Ռեպերտուարային Հեղափոխություն. Առաջինը բեմ հանեց Մալերի, Ստրավինսկու, Շտրաուսի, Բարտոկի ու Դեբյուսիի սիմֆոնիկ գլուխգործոցները։ Խանջյանը. Եղել է Ավետ Տերտերյանի և հայ ժամանակակից կոմպոզիտորների սիմֆոնիկ երկերի առաջին ու փայլուն մեկնաբանը։ Խոնարհումով հիշում ենք մեր սիմֆոնիկ արվեստի Մաէստրոյին։

Armenian Radio Archive Fb.2026.30.07

30 июля, 2026

Концерты в Сюнике — в Мегри, Горисе и Капане проходят при содействии Зангезурского медно-молибденового и Агаракского медно-молибденового комбинатов.  В них принимает участие всемирно известный скрипач  Сергей Хачатрян.

30 июля, 2026

Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում

…ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թվականի ապրիլի 21-ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում։

29 июля, 2026

Ընդդիմությունը կարո՞ղ է կաթողիկոսին բերել ԱԺ. ի՞նչ են ասում խմբակցությունները

«Սա մեր անկախ պատմության ընթացքում իսկապես աննախադեպ իրավիճակ է, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը չի լինելու խորհրդարանում՝ առաջին նիստը օրհնելու։ Բայց, ցավոք, նաև կանխատեսելի էր, որովհետև մարդիկ, որոնք պետք է հրավեր ուղղեին կաթողիկոսին, իրենց նախընտրական ծրագրում հենց կաթողիկոսի հեռացումն էին ներկայացրել որպես քաղաքական առաջնահերթություն»,– ասաց նորընտիր ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

29 июля, 2026

29 июля, 2026

Բլոգեր Նադեժդա Պիրոժկովայն տեսանյութում տոնակատարությանը չմասնակցողների վրա ջուր լցնելն անվանել էր անքաղաքավարի և ագրեսիվ։ … հայ ժողովրդին անվանել էր «վայրենի» և դժգոհել, որ ջուր լցնելը փչացրել է իր հագուստը։

Վարդավառին հայերին վիրավորող բլոգերի նկատմամբ քրգործ է հարուցվել


29 июля, 2026

Դատարան է ուղարկվել կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործը

Հոգևոր առաջնորդին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ հինգ հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:

28 июля, 2026

В центре Сигулдского праздника оперной музыки — «Мадам Баттерфляй»

Центральное событие праздника в этом году — постановка оперы Дж. Пуччини «Мадам Баттерфляй», которая состоится 1 августа в 21:00 на эстраде у руин Сигулдского замка. Шедевр итальянского композитора рассказывает о любви, надеждах и трагической судьбе японски Чио-Чио-сан.

подробнее:https://rus.lsm.lv/statja/kultura/muzika/28.07.2026-v-etom-godu-v-centre-siguldskogo-prazdnika-opernoi-muzyki-postanovka-madam-batterflyai.a656629/?utm_source=lsm&utm_medium=article-bottom&utm_campaign=article