Որտեղ ասես չես գտնի հայերիս մասին հիշատակություններ, երբեմն՝ ամենաանհավանական և անսպասելի վայրերում։ Լատվիացի բանաստեղծ և գրող Ալեքսանդր Չակսի «Վաճառողուհին» (1929) բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․
Միգուցե մի փոքր խորն էր
զգեստի բացվածքը կրծքի մասում,
քանի որ նրանցից մեկն էր նա,
որ լիկյորի չորրորդ գավաթիկից հետո
վերցնում-ծխում է կողքինի ծխախոտը,
հայկական հանաքներ պատմում
և լույսի ներքո համբուրվում:

