Իտալիայում գողացել են 5 միլիոն եվրո արժողությամբ 30.000 շիշ գինի

Գինու գործարանի գլխավոր գործադիր տնօրեն Ռենցո Կոտարելլան հայտնել է, որ սա Իտալիայում իր տեսակի մեջ ամենախոշոր գողությունն է։ «Այսպիսի ծավալի և արժեքի գողություն Իտալիայում, անկասկած, երբեք տեղի չի ունեցել»,-ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի՝ իրավապահ մարմիններին կհաջողվի գտնել գողացված գինիները։