Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս Անջելեսում

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում՝ Warner Bros. Studios.-ի Steven J. Ross կինոթատրոնում 2026 թվականի հոկտեմբերի 3-ին կայացավ կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջնախաղը։ Ցուցադրությունը անցկացվել է հանդիսավոր կերպով՝ համախմբելով ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի անդամներին, կինոյի ոլորտի ներկայացուցիչներին, արվեստագետներին, լրագրողներին։