Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը

Հայաստանի պատմության թանգարանում նախօրեին ներկայացնել է «Հայկական տոնածիսական մշակույթ․ տեսական և գործնական գիտելիքներ» մեթոդական ձեռնարկը, որը լույս է տեսել «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի և «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ջանքերով։ Հիմնադրամի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի խոսքով, ձեռնարկը 2023–ից տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում հիմնադրամի իրականացրած տոնածիսական դասընթացների և տարբեր ծրագրերի արդյունքն է։