Սեպտեմբերի 27-ին հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Հանրային հեռուստաընկերություն

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,–ասված է հայտարարության մեջ։