1977 թ-ին՝ Արամ Խաչատրյանի՝ Լոնդոն կատարած վերջին այցելության ժամանակ, պարսկահայ, լոնդոնաբնակ նկարիչ Էդման Այվազյանը Արամ Խաչատրյանին իր ցանկությունն է հայտնում՝ ստեղծելու նրա դիմանկարը և խնդրում է բնորդել իրեն: Սակայն Մաեստրոն, չափազանց զբաղված լինելով իր հեղինակային համերգներով, ժամանակ չի գտնում՝ նկարչին տրամադրելու: Այվազյանը ստիպված է լինում կոմպոզիտորին նկարել Լոնդոնի Ռոյալ Ալբերտ հոլում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փորձի ժամանակ: Նկարչին հաջողվում է այդ կարճ ժամանակում ստեղծել բարձրարժեք աշխատանք և Մաեստրոյի համերգներից մեկի ավարտին ետնաբեմում ցույց է տալիս նրան: Վերջինս զարմանում է անակնկալից, (քանի որ նկարիչը նկարել էր գաղտնի՝ սրահի մի անկյունում ծվարած) և միևնույն ժամանակ շատ հավանում: Էդման Այվազյանը, իմանալով Մաեստրոյի և կաթողիկոս Վազգեն Առաջինի՝ իրար նկատմամբ տածած սիրո և հարգանքի մասին, հիշյալ նկարը նվիրում է կաթողիկոսին, ով Մայր Աթոռում պահում է այն առանձնակի խորհուրդով, իսկ Մեծ Մաեստրոյի տուն-թանգարանի բացման օրը սիրով նվիրում թանգարանին:
Այս նկարը՝ ստեղծված 1977 թ-ին կոմպոզիտորի վախճանից մեկ տարի առաջ, նրա վերջին գեղանկար դիմանկարն է:
Արամ Խաչատրյանի տուն֊թանգարան
Добавить комментарий