Սիրիայի Հալեպ քաղաքում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող այս հուշահամալիրը կից է 15-րդ դարի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու պատին։ Այն նվիրված է 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին և կրում է հետևյալ արձանագրությունը՝ «Հիշատակ ապրիլյան եղեռնի, 1915»։

Մեծ եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր ապաստան գտան Հալեպում, որտեղ հետագայում ձևավորվեց կենսունակ հայկական համայնք։ Այս հուշակոթողը նաև այդ վերապրածների հիշողության, վերածնված կյանքի և պատմական ներկայության վկայությունն է։

 Anahit Hayrapetyan

Fb 2026 20.04