Մայիսի 2-ին Դիլիջանի անտառները կրկին կլցվեն ջազի կախարդանքով։ «Jazz in Forest» խորագրով համերգային երեկոն խոստանում է դառնալ տարվա ամենատպավորիչ երաժշտական իրադարձություններից մեկը։ Բնության ու երաժշտության այս ներդաշնակ միաձուլումը մեկ բեմում կհավաքի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայտնի ու տաղանդավոր արտիստների՝ ստեղծելով յուրահատուկ, ջերմ և անմոռանալի մթնոլորտ։ Սպասված համերգային երեկոյի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են ջազ դաշնակահար, «Midnight Avenue» խմբի հիմնադիր Ռաֆայել Պետրոսյանը, երգչուհի Սոնա Գյուլխասյանը, վոկալ տրիո «Վի Ուլտրա Վայլեթը»՝ Դավիթ Կարապետյան, Տաթև Կարապետյան և Թամարա Ղարիբյան և համերգի կազմակերպիչ, իվենթմեյքր Մացոն։
Bari Luys, Բարի Լույս, Good Morning Fb 2026. 01.05

