Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Ռիգայի Ժան Լիպկեի տուն-թանգարանը (Կիպասալա) հրավիրում է իր նոր ծրագրին, որը նվիրված է հայկական մշակույթին (կազմակերպվել է նկարիչ Կարինե Պարոնյանցի նախաձեռնությամբ): Հնարավորություն կունենաք լսելու երաժշտագետ Օրեստ Սիլաբրեդիսի ելույթը Իմանտ Կալնինշի օպերայի մասին, որը հիմնված է Վիլյամ Սարոյանի պատմվածքի վրա: Նաև հնարավորություն կլինի լսել Հասմիկ Բագոյանի երգերը: Իսկ Եվա Պուկեն կկարդա հատվածներ Վ. Սարոյանի տարբեր ստեղծագործություններից:

