Շուրջ 5 ամիս վերականգնման աշխատանքներից հետո Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահը կրկին բաց է: Սրահի վերաբացման հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 27-ին, որի շրջանակում ելույթ ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Բացման խոսքով հանդես եկան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, Գրիգոր Խանջյանի դուստր Սեդա Խանջյանը և նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը։ Ցուցասրահը բաց կլինի մայիսի 2-ից։

