Եպիսկոպոս Վարդան Նավասարդյանը տեղափոխվելու է Ավստրալիա և Նոր Զելանդիա

Հայ առաքելական եկեղեցու Բալթյան թեմի եպիսկոպոս Վարդան Նավասարդյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանագրով ծառայության է տեղափոխվելու Ավստրալիա և Նոր Զելանդիա, որտեղ նրան արդեն անհամբեր սպասում են։ Կիրակի օրը՝ փետրվարի 9-ին, Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սրտաբուխ հրաժեշտ տվեց լատվիահայ հավատացյալներին: Սրբազանը արդիականության զգացում ունեցող իր անխոնջ գործունեությամբ արժանացել է նրանց խորին հարգանքին ու երախտագիտությանը։