ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ: ՀՈՒԼԻՍ 02-07, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀԵՀԵՄ Հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է ՀԵՀԵՄ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված Համահայկական ուխտագնացություն, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 2-7-ը։ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրի ներքո հարյուրավոր երիտասարդներ հայաստանյան եւ աշխարհասփյուռ թեմերից կմեկտեղվեն Հայրենիքում։ Ուխտագնացության շրջանականերում երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի հետ, ապա կայցելեն Հաստանյան սրբավայրեր, ինչպես նաեւ ընտանիքի թեմայով տեղի կունենան խմբային հանդիպում-քննարկումներ Հոգեւոր Հայրերի հետ։ Համահայկական ուխտագնացությունը կամփոփվի Սուրբ եւ Անմահ Պատարագով եւ փակման խնջույքով։ Մասնակցության համար հարկ է դիմել թեմի երիտասարդական հարցերով պատասխանատուներին։ Սիրելի ́ Երիտասարդ, սիրով սպասում ենք Քեզ Հայրենիքում՝ միասին անցկացնելու հինգ անմոռանալի երիտասարդական օրեր։