POPPY մանկական անսամբլ (ղեկ.՝ Գունտա Ստադե) շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, կմասնակցի Մանկական համերգին Ազգային մշակութային միությունների Ասոցիացիայի տանը (Slokas iela 37, Rìga): Ծրագիրը բազմազան է: Համերգին պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը կկատարի հատվածներ Արամ Խաչատրյանի Մանկական ալբոմից։ Իսկ Հայկական կիրակնօրյա դպրոցի պատանի մասնակիցներից մեկը ձեզ համար կպարի։ Սկիզբը՝ 14:00-ին։ Եկեք ձեր երեխաների և թոռների հետ, ծանոթացրեք նրանց արվեստին վաղ տարիքից և միևնույն ժամանակ զվարճացրեք նրանց:
Դահլիճի պատերին ձեզ կդիմավորեն Ֆ.Շալաևի նկարած վագրերն ու առյուծները։ Անվճար մուտք։
Նկարի հեղինակը Օլգա Յակուբովսկայան է (Մինսկ/Ռիգա)



Для отправки комментария необходимо войти на сайт.