Հարգելի հայրենակիցներ։ Ելնելով Արցախում տիրող իրավիճակից եւ այն, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ, ուստի համերգի մեկնարկից առաջ որոշում կայացվեց փառատոնի աշնանային համերգաշարի մեկնարկը հետաձգել առայժմ անորոշ ժամանակով։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջարկով` մեկ րոպե լռությամբ համերգասրահում հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին։
Խաղաղություն մեր երկրին։

