Ամեն տարի Լատգալիայում, Ագլոնայի բազիլիկայի հրապարակում, տեղի է ունենում Սուրբ Կույս Մարիամի Համբարձման տոնակատարությունը: հազարավոր հավատացյալներ գալիս են մասնակցելու հանդիսավոր պատարագին։ Այս տարի ուխտագնացությանը մասնակցեց նաև Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը։ Այդ մասին «Արևիկի» ունկընդիրներին պատմեց պատվիրակությունը առաջնորդող՝ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Ալվիս Խերմանիսի ղեկավարած Նոր Ռիգայի թատրոնը վերջերս հրավիրել էր լրագրողներին՝ խոսելու նոր թատերաշրջանի մասին։ Ասուլիսին Խերմանիսի կողքին էին նրա երիտասարդ գործընկերները, ովքեր տեղեկացրին նոր թատերաշրջանում սպասվող բեմադրությունների մասին։ Հաճելի է փաստել, որ նրանցից մեկը մեր սիրելի Հայկ Կարապետյանն էր։ Կպատմենք, թե ինչ է Հայկը նախատեսում բեմադրել NRT-ի բեմում: Հայկը կմասնակցի նաև մեկ այլ խոշոր մշակութային իրադարձության, որը տեղի կունենա սեպտեմբերին Լատվիայում։ Դա կլինի հայտնի Բալթյան մարգարիտ փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան Փարաջանովի օրերը։ Պետք է ասել, որ Բալթյան մարգարիտի շրջանակներում ընդհանրապես և Փարաջանովի օրերի շրջանակներում մասնավորապես, շատ հետաքրքիր բաներ են նախատեսվում, ինչի մասին մեր հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց «Բալթյան մարգարիտ»-ի տնօրեն Մարինա Լիպչենկոն. Դաուգավպիլսի համալսարանի ռեկտոր Բորշչևսկին գործուղմամբ Հայաստան էր մեկնել, ինչի մասին նա շատ ջերմ գրել է ֆեյսբուքյան իր էջում։

