Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ծաղկաձորից վերադառնալիս հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը կրկին հորդորեց քաղաքացիներին որքան հնարավոր քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ, նրա բերեց իր օրինակը. «Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»։

