Ցուցահանդեսը կրում է «Նատյուրմորտ ինքնակենսագրությամբ» խորագիրը։ Արթուր Անդրանիկյանը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ և բանասիրական գիտությունների թեկնածո: Այս անգամ ներկայացել իր գեղանկարչական տաղանդով՝ ցուցադրելով իր կենսագրությունն ու ներաշխարհը գույների միջոցով։ Նկարի վրա աշխատելիս նկարիչը ձեռքերում պահում է երկու վրձին՝ մեկը յուրաքանչյուրում։ Եվ այս ընթացքում միշտ լսում է դասական երաժշտություն։

