Հանրակրթության պետական չափորոշչում իրականացված փոփոխություններով՝ «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում դառնում է առանձին առարկա։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նույն դասարաններում դասավանդվելու է նաև «Անվտանգ կենսագործունեությունը», որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա՝ սովորեցնելով նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։

