Բաքվի վերաքննիչ դատարանը

Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման կամ 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև հրապարակել են դատական նիստից լուսանկարներ: