Օգոստոսի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի ստեղծած նկարազարդումներին։ «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումներն ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ինչպես Գրիգոր Խանջյանի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից են։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացված են պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզ և օֆորտի թերթ, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք տրամադրել է Գրիգոր Խանջյանի դուստրը՝ Սեդա Խանջյանը։
Ցուցահանդեսը կգործի 3 ամիս։ Երևան, Արշակունյաց 28 +374 11 570 570

