«Սա մեր անկախ պատմության ընթացքում իսկապես աննախադեպ իրավիճակ է, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը չի լինելու խորհրդարանում՝ առաջին նիստը օրհնելու։ Բայց, ցավոք, նաև կանխատեսելի էր, որովհետև մարդիկ, որոնք պետք է հրավեր ուղղեին կաթողիկոսին, իրենց նախընտրական ծրագրում հենց կաթողիկոսի հեռացումն էին ներկայացրել որպես քաղաքական առաջնահերթություն»,– ասաց նորընտիր ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

