Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթ

Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային առաջարկը հիմք է ընդունվելու արձանի կառուցման համար, իսկ հեղինակի հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, որից գլխավոր մրցանակը կազմում է 500 000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակը՝ 300 000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 200 000 ՀՀ դրամ։Էսքիզային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային օրերին և ժամերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 507 սենյակ (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1)։ Արձանի էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։Արձանը նախատեսվում է տեղադրել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում։