Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հյուրերը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հյուրերն էին հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը և ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հանձնաժողովի անդամ: Նրանք թանգարանի տնօրեն Լուսինե Սահակյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան թանգարանի ցուցադրությանը: