Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։