Ավարտվեց «Նորա Նովիկ» կամերային անսամբլների 12-րդ մրցույթը

Ապրիլի 11-ին Յաունմարուպեում ավարտվեց «Նորա Նովիկ» կամերային անսամբլների 12-րդ մրցույթը։ Այն տեւեց երեք օր։ Հաճելի է նշել ավանդական մրցույթի «հայկական գիծը»։ Ժյուրին կրկին նախագահում էր պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին ոչ միայն Լատվիայի ներկայացուցիչներ, այլ նաև երաժիշտներ Հունաստանից, Անգլիայից և Լիտվայից։ Առաջին մրցանակներից մեկը ստացել է Դոմբրովսկու անվան դպրոցի լարային անսամբլը։ Դրա 11 մասնակիցների թվում եղել է հայ պատանի ջութակահարուհի՝ Ռուզաննա Գրիգորյանի դուստրը։ Իսկ մասնակիցների ծրագրերում երկու անգամ նվագեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, ինչը, իհարկե, հաճելի է։