Հայազգի ծովանկարիչ Իվան Այվազովսկու(Հովհաննես Այվազյանի) նկարները վայելում են համաշխարհային ճանաչում և մեծ պահանջարկ ունեն տարբեր աճուրդներում։
Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը Բենուայի թևում բացել է Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցադրվում են 120 գեղանկարչական և 30-ից ավելի գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի մայիսի 10-ը։

