Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

Ջերմուկի ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից հետո, ապա դեկտեմբերին գործարկվել, որից ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից, դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։ Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է: