Ոսկե մեդալ — Արմինե Գրիգորյանին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ամփոփեց հոբելյանական տարվա իր գործունեությունը: Կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիրը ներառում էր համերգներ, հյուրախաղեր, հրատարակություններ, գիտաժողովներ, ցուցադրություններ, դասախոսություններ, ֆիլմեր, հեռուստա և ռադիո հաղորդումներ, թանգարանային նորամուծություններ, ֆոնդային համալրումներ և այլն: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց Տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը, ում ավանդը և ջանքերը մեծ էին հոբելյանական տարվա միջոցառումները նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու գործում: