Նարեկ Հախնազարյանը Հայաստանում առաջին անգամ հանդես կգա որպես դիրիժոր

«Սեպտեմբեր ամսին մեր գլխին պայթած անպատմելի աղետից հետո կարծեք թե ամեն բան այլևս անիմաստ է։ Երկար խորհելուց հետո հասկացանք, որ պարտավոր ենք շարունակել ապրել, ստեղծագործել, կրթվել և առաջ գնալ։ Նոյեմբերի 20-ին և 21-ին օպերային ստուդիայում ներկայացնելու ենք Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»-ի  վերականգնված տարբերակը։
Այս անգամ ուրախալի անակնկալ ունենք. աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը առաջին անգամ Հայաստանում հանդես կգա որպես դիրիժոր»,- գրել է Հասմիկ Պապյանը։ 

https://www.panorama.am/am/news/2023/11/03/