… Պրահա 6-ի թաղապետարանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6-ի տարածքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակի շրջանակներում։ … Նշենք, որ այդ խնդրանքով թաղապետարանին դիմել էր դեսպան Էգեմեն Բաղիշը։ … մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։

