Մահացել է ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հայ նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Օնիկի Աբրոյանը: Տասնամյակներ շարունակ նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»): Մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում: