Հայ առաքելական եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է՝ Աստվածածնին նվիրված ամենահին տոնը։ Տոնը շարժական է, նշվում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը և ինչպես մյուս տաղավար տոներն, ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Տոնի հոգևոր և ժողովրդական ավանդույթների մասին «Արմենպրես Podcast»-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի հետ։ Զրույցն ամբողջությամբ լսեք Podcast-ում։

