Անցած շաբաթվա վերջին Տալլինում անցկացվեցին «Հին քաղաքի օրերը»։ Տոնակատարությանը մասնակցելու համար Էստոնիայի մայրաքաղաք ժամանել է Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների Ասոցիացիայի պատվիրակությունը։ Hopnery House-ի գեղեցիկ դահլիճում համերգով հանդես եկավ Ռիգայի գերմանական մշակութային ընկերության «Մորգենրոտ» անսամբլը։ Իսկ համերգի ավարտին պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը խոսեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տարեդարձի, Էստոնիայի հետ նրա ստեղծագործական կապերի, ինչպես նաև մաեստրոյի հետ ունեցած անձնական հանդիպումների մասին։ Եվ, իհարկե, նվագել է Մաեստրոյի դաշնամուրային ստեղծագործությունների մի ամբողջ շարք։ Նրանք բուռն ընդունվեցին հանդիսատեսի կողմից։



Для отправки комментария необходимо войти на сайт.