Պրահայում հայերեն — չեխ ճանապարհորդ Կ. Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գիրքը

Թարգմանիչը — Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը -գրել է նաեւ գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաեւ մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված են գրքի վերջում։  Կարել Հանսայի այս գիրքը չեխերենով առաջին անգամ լույս է տեսել  1923  թվականին Չեխիայում, իսկ երկրորդ անգամ վերահրատարակվել է 2006 թվականին Պրահայում՝ «Օրեր» ամսագրի նախաձեռնությամբ եւ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջաբանով։