Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը

Հարավային Կովկասում սահմանների սահմանազատման և ինքնիշխանության ճանաչման հարցերը շարունակում են մնալ տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաներից։ Ընդ որում, տարածքային և պատմական վեճեր գոյություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Բաքվի ու Թբիլիսիի միջև, գրում է «Кавказарь» Telegram-ալիքը։