Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։
Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին: Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»,- նշված է հայտարարությունում։
https://www.panorama.am/am/news/2020/03/16/Մայր-աթոռ/2256818

