Ռեժիսորը շեշտեց, որ իսպանացիներն ունեն Դոն Կիխոտին, իսկ հայերը` Նազարին:Պայծառ, վառ գույներով հարուստ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորման հեղինակը Անդրեյ Զապորոժսկին է, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: «Քաջ Նազար»-ից բացի, Ռուսական թատրոնն առաջիկայում թատերասերների դատին կհանձնի «Վարշավյան մեղեդի»-ն, որի ռեժիսորը Դիանա Բաբայանն է, Ներսիսյանն աշխատելու է Չեխովի «Բալի այգի» ներկայացման վրա, իսկ փոքր բեմում Մանվել Խաչատրյանը բեմադրելու է Դոստոևսկու «Խեղճ մարդիկ»-ը:

