Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: Տնօրենի ժ.պ. Գ․ Վարդանյանը նշեց, որ ցուցադրությունը ստեղծվել է ինչպես թանգարան-ինստիտուտում պահվող բնօրինակ նյութերի, այնպես էլ այլ հաստատությունների եւ մասնավոր հավաքածուների բացառիկ նշանակության նյութերի հիման վրա:

