Սվետլանա Նավասարդյանի հոբելյանական մենահամերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 4-ին կայացել է մեր ժամանակների ականավոր դաշնակահար և մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Պատվո շքանշանների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի արժանացած, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի հոբելյանական մենահամերգը։

Երեկոյի ընթացքում դաշնակահարի մեկնաբանությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆանտազիա ռե մինոր», Ռոբերտ Շումանի «Դավիդսբյունդլերների պարեր» ստեղծագործությունները և Ֆրեդերիկ Շոպենի մազուրկաները։ Համերգի ավարտին, որպես բիս Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։

National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

2026.05.11