Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենք մտնելիս թեև ներկի հոտ չես զգում, բայց նկատում ես, որ շենքում յուրահատուկ նոր շունչ է թևածում: Եվ թարմությունը միայն տարածքի վերանորոգմանը չի վերաբերում… «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադիր, ճանաչված հայ ռեժիսոր, բազում միջազգային մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանը, ով ընդամենը կես տարի է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, «Ոսկե ծիրան»-ի շռնդալից հաջողությունը միությունում կրկնելու ու ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: Նա հայ կինոն ցանկանում է տեսնել բոլորովին այլ հարթության վրա:

