Հայկական Տաղաւարը Ճանաչուեց Լաւագոյններից՝ «Լոս Անջելեսի Ճամբորդական Շօու»ում

Հայաստանն ու Արցախը ներկայացուեցին ԱՄՆի զբօսաշրջային ամենախոշոր ձեռնարկներից մէկում՝ «Լոս Անջելեսի ճամբորդական եւ արկածախնդրական շօու»ի ժամանակ («LA Travel and Adventure Show»), որի այցելուների թիւը տարեկան շուրջ 60 հազար է: Լոնգ Բիչի «Քընվենշն Սենթր»ում երկու օր շարունակ՝ Փետրուարի 27-28ը, բազմահազար այցելուներ առիթ ունեցան ծանօթանալու Հայաստանի եւ Արցախի զբօսաշրջային առանձնայատկութիւններին, այդ թւում՝ վերջին շրջանում զարգացող «էկօտուրիզմ»ի հնարաւորութիւններին:

See more at:http://asbarez.com/arm/247436/