Երևանի պետական կոնսերվատորիայի Կոնցերտմայստերական ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի դասարանի դաշնակահար Ստելլա Մալխասյանը մասնակցել է Ստոկհոլմի XIII միջազգային երաժշտական առցանց մրցույթին (XIII Stockholm International Music Competition (Online), 2026) և «Նվագակցում» անվանակարգում արժանացել է Երկրորդ մրցանակի։ Մրցույթը կազմակերպվել է Semibrevis մշակութային միության (Շվեդիա), Lysor միջազգային երաժշտական դպրոցի (Ստոկհոլմ, Շվեդիա), Դրեզդենի կամերային երաժշտության կոլեգիումի (Գերմանիա) և Լոնգ Այլենդի կոնսերվատորիայի (Նյու Յորք, ԱՄՆ) համատեղ նախաձեռնությամբ։

