Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանից ամենաշատն են ցանկանում արտագաղթել. Gallup

Հարկ է նշել, որ Gallup-ի այն հարցին, թե ո՞րն է հայրենիքն ընդմիշտ լքելու ցանկության պատճառը, հարցվածների մեծամասնությունը նշել է տնտեսական գործոնները։ Ընդհանուր առմամբ բոլոր հարցվածների 52%-ն ասել է, որ արտագաղթի միջոցով ցանկանում են բարելավել իրենց կենսամակարդակը, իսկ 10%-ն էլ ասել է, որ ցանկանում է լավ աշխատանք գտնել, քանի որ չի կարողանում դա անել իր հայրենիքում։ Հարցվածների 13%-ն ընդգծել է, որ ցանկանում է լքել հայրենիքը՝ ոչ թե սեփական, այլ հանուն իրենց երեխաների ապագայի։

http://www.tert.am/am/news/2013/04/04/gallup-armenia-migrate/