15 июня, 2022
Актер Виктор Сухоруков дал интервью для СПб
- Я приеду играть — подчеркиваю, именно играть — воспоминания из собственной жизни, о встречах, которые на меня влияли, меня формировали [о людях], которые меня лелеяли, ругали, воспитывали, двигали дальше. Неужели для воспоминания о великих людях, — именно великих — без всяких кавычек, нужно определённое время или нестандартная ситуация? Я немного вам удивлён, потому что считаю, что человек в любые времена должен или ждать счастья, или драться за него, либо ощущать его хотя бы рядом — иллюзорно, фантазийно.
- https://www.fontanka.ru/2022/06/14/71408321/?isPreview=1
15 июня, 2022
Мастер-кукольник из Грузии Армен Ованесян
»Источник моего вдохновения — Старый Тбилиси и его персонажи. Я всегда говорю, что своими куклами хочу оживить Старый Тбилиси. Парадокс, но я сам в Тбилиси не родился, а меня он манит. По своим ощущениям я старый человек. Живу в XIX веке Тбилиси», — рассказывает о себе мастер. Ованесян говорит, что его сызмальства привлекало прошлое, поэтому с удовольствием создает персонажей давно ушедших лет. Но при этом не забывает и век XX.
https://www.panorama.am/ru/news/2022/06/10/Мастер-кукольник-из-Грузии-Армен-Ованесян/2693847
15 июня, 2022
Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը նշանակվել է
ՀՀ նախագահի հրամանագրով (11.07.2022) Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
15 июня, 2022
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ղեկավարի պաշտոնին. Տաթևիկ Ռևազյան
«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: …Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են:»
https://www.panorama.am/am/news/2022/06/13/Տաթևիկ-Ռևազյան/2694726
15 июня, 2022
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր:
https://www.panorama.am/am/news/2022/06/13/մահանալ-Ռաֆայել-Քոթանջյան/2694583
15 июня, 2022
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ՀՀ կոչումները
Նախագծով առաջարկվում է՝ չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նախագծում հետևյալ կերպ է բացատրված. «Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․
https://www.panorama.am/am/news/2022/06/14/ԿԳՄՍՆ-կոչումներ/2695266
15 июня, 2022
Երվանդ Քոչարին նվիրված օրեր
Հունիսի 15-ին՝ հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից հանճարեղ Երվանդ Քոչարի ծննդյան օրը, Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում կներկայացվեն երեք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք տարբեր ժամանակներում անդրադարձել են Երվանդ Քոչարին, վավերագրել են Քոչար երևույթին:Մուտքն ազատ է երկու օրերին էլ:
https://www.panorama.am/am/news/2022/06/13/Երվանդ-Քոչարի-կինոյի-տուն/2694764
14 июня, 2022
«Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան»
Հունիսի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով միջոցառումը: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ — ՄՐՑՈՒՅԹ» մշակութային հիմնադրամը: Բացման խոսքով հանդես եկան Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն), Ն. Գ. Վիկտոր Ռիխտերը (ՀՀ-ում Գերմանիայի դեսպան), Շտեֆան Մալերիուսը (Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար), Յան Պլեշինգերը (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ), Պրոֆ. Սոնա Հովհաննիսյանը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր) և Մարտին Թովմասյանը («Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ»-ի գործադիր տնօրեն): Միջոցառման շրջանակներում բանախոսներ Աշոտ Ալեքսանյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական), Պրոֆ. Դր. Աննա Ասատրյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ/ Institute of Arts NAS, Armenia/ տնօրեն), Դր. Տաթևիկ Շախկուլյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող) և Դր. Գայանե Ամիրաղյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող) ներկայացրին մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության նոր հնարավորությունները և պատմությունը։ Միջոցառման մասնակիցների թիվը ցույց տվեց, թե որքան մեծ է հետաքրքրությունը գերմանա-հայկական հարաբերությունների զարգացման նկատմամբ։
14 июня, 2022
ЕМУ БУДЕТ УЮТНЕЕ В МУЗЕЕ?..
Памятник Ленину, выполненный в советские времена эстонским мастером М.Вариком и щедро подаренный Таллином финской Котке, сейчас перенсут в музей «Кюменлааксо». Власти города и его население единодушно в мысли, что вождю русской революции «место в музее, а не на улице».)

