Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամության դարերի պատմությունը հիմնված է ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի, հարևանության ու պատմական առնչությունների, այլև մարդկային ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և մշակութային հարուստ երկխոսության վրա։Համերգային ծրագրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:
P.S.Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվեց մեկամսյա հետահայաց ցուցահանդես՝ «Երվանդ Քոչար. Բազմակողմանի հանճար (Թիֆլիս — Փարիզ — Երևան)»: Քոչարը ծնվել է Թիֆլիսում 1899 թվականին: Նրա պատվին քաղաքում կանգնեցվել է հուշատախտակ:

