Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր աշխարհահռչակ դիրիժոր Իոն Մարինը։ Իոն Մարինը ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկը, Լայպցիգի Գևանդհաուս նվագախումբը, Դրեզդենի պետական կապելան, Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիայի նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։

