Դիրիժոր,  կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

«Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում պարսիկ էի, օտար երկրներում՝ օտար։ Երբևիցե չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, և երբ հեռացա այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապես որբություն զգացի։ Մեկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եվ շնորհակալություն»։