Oգոստոսի 29-ին, ժամը 15:00-ին, Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնը հրավիրում է ձեզ Ազգային փոքրամասնությունների տուն ( Սլոկաս 37): Armenian Unity Of Latvia-ի աջակցությամբ կանցկացնենք «Հայկական մեղեդիների գեղեցկությունը» խորագրով համերգ: Մեղեդիները` դասականից մինչև ժողովրդական երգեր: Մասնակիցների անուններն էլ բոլորիդ քաջ ծանոթ են՝ պրոֆեսոր Ռաֆֆի Խարաջանյան, իսկ Հասմիկ Բաղոյանը և Լիլիթ Եդիգարյանը ոչ միայն կերգեն, այլև կծանոթացնեն ձեզ հայկական ազգային պարերին բնորոշ շարժումների հետ: Եվ իհարկե, համերգը կավարտենք ոչ պաշտոնական մթնոլորտում: Տոմսեր պետք չեն, նվիրատվությունները ողջունելի են:

