Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։ Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով նվաճելով բրոնզե մեդալ: Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները:

